Ովքեր են ԵՊՀ ռեկտորի հավակնորդները. իմքայլականի առաջարկը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, հնարավոր է, տեղի ունենա փետրվարի կեսերին:

Ըստ որոշ տեղեկությունների՝ դա կապված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականը պաշտպանելու հանգամանքի հետ, որը պետք է տեղի ունենա փետրվարի 5-ին:

Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հովհաննիսյանը հավակնում է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին եւ դրան հասնելու համար ջանք ու եռանդ չի խնայում: Իսկ ռեկտորի պաշտոնին հայտնվելու համար նա նախ պետք է դոկտորականը պաշտպանի, հետո ԲՈԿ-ը հաստատի, ինչիցհետո միայն կարող է առաջադրվել ռեկտորի պաշտոնի համար:

Բայց, մյուս կողմից, ռեկտոր ընտրվելու հավակնություններ ունի նաեւ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Իսկ հոգաբարձուների խորհդրի նիստին արդեն պետք է ռեկտորի պաշտոնի համար առաջադրումները ներկայացվեն:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որը կտրուկ ասաց. «Այդ տեղեկությունները սուտ են, նման թեմա չկա:

Չեմ առաջադրվելու, չեմ էլ կարող առաջադրվել, որովհետեւ պրոֆեսորի կոչում է պետք, իսկ դա չկա: Ես ցանկություն չունեմ առաջադրվել, իրավասու չեմ առաջադրվելու: Ես չեմ հավակնում ռեկտորի պաշտոնին»: Ի դեպ, Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկել էր նաեւ, որ բուհի ռեկտորի կանոնակարգում փոփոխություն կատարվի, ինչի արդյունքում հնարավոր կլինի ռեկտոր ընտրվել վարչական աշխատողի կարգավիճակով: Սակայն մոտ օրերս նրա առաջարկը քննարկվել, ապա մերժվել է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ նախնական որոշված է եղել, որպեսզի ԵՊՀռեկտորիընտրությունըտեղի ունենա մարտին, սակայն այս առաջադրումների հետ կապված՝ հնարավոր է՝ այն փոքր-ինչ ուշանա:




Լրահոս