Բժիշկները պայքարում են երեկ վիրավորված զինծառայողի կյանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ինչպես հայտնի է՝ երեկ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ դեպքը եղել է շարահրապարակում, որտեղ մեծ թվով զինվորներ են եղել: Կրակող զինծառայողը Լիբանանից է եկել եւ կրակոցներ արձակելուց հետո նաև իրեն է կրակել:




Լրահոս