ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այստեղ թատրոնը ո՞րն է. երբ վարչապետ չէի, էլի եմ սելֆի արել. Նիկոլ Փաշինյանը՝ հարցաքննվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ որպես փաստ ներկայացրեց նաև իր հարցաքննությունը ՀՔԾ-ում: Բացի այդ, նա մանրամասնեց, որ իրեն հրավիրել են ՀՔԾ, հարցաքննել են: «Ես հրապարակում եմ իմ նկարը քննիչի սենյակում եւ արձագանքում են՝ արա, սա թատրոն է: Կարո՞ղ եք բացատրել, թե որն է թատրոն: Վկային կանչել են, նա գնացել է, նստել է քննիչի սենյակում, այստեղ թատրոնը ո՞րն է: Ես որ վարչապետ չէի, էլի եմ սելֆի արել: Կամ որ դա արել եմ, հաճույքի համար չեմ արել: Եթե վարչապետը գնում է՝ քննիչի սենյակում հարցաքննվում, ապա բոլորն էլ պետք է գնան: Սա արժեքի հարց է, թե ինչ եմ ուզում ի ցույց դնել», – նշեց նա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետի հարցաքննության հաջորդ օրը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այս արարքով փորձել է օրինակ ծառայել նախկին պաշտոնյաներին:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս