ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կկատարվեն: ՀՀ արդարադատության նախարարությունն այս մասին որոշման նոր նախագիծը երեկ քննարկման դրեց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրացում կկատարվի օրենսգրքի 142-րդ հոդվածում՝ սահմանելով կալանքից ազատման նորհիմք, այն է՝ ծանր հիվանդության հետեւանքով կալանքից ազատելը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներին, միջազգային-իրավական փաստաթղթերին:
Ինչպես հայտնի է, օրենսդրությամբ հստակ կանոնակարգված չէ այն ժամկետը, որի ընթացքում դատարանը կարող է քննել դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատելու հարցը, ինչը, բոլորիս է հայտնի, առաջացնում է անդառնալի հետեւանքներ: Օրինակ՝ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2-ը՝ ծանր հիվանդության հետեւանքով:
Ընդ որում՝ վերջին 2 դեպքերում առկա է եղել բժշկական հանձնաժողովի եզրակացություն առ այն, որ անձն ունի պատժի կամ կալանքի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդություն, եզրակացությունն ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ, վերջինս հանդես է եկել միջնորդագրով, սակայն մինչեւ դատարանի կողմից նշանակված դատական նիստի կայացումը անձինք մահացել են:
Օրինակ՝ նրանցից մեկի վերաբերյալ բժշկական հանձնաժողովի կողմից պատիժը կրելուն խոչընդոտ հանդիսացող խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդության առկայության վերաբերյալ կայացված եզրակացության հիման վրա՝ այս տարվա հունվարի 8-ին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ղեկավարի միջնորդագիրն ուղարկվել է դատարան, եւ դատական նիստ է նշանակվել 2020 թվականի հունվարի 22-ին, սակայն նա հունվարի 15-ին մահացել է:
Ասել է թե՝ այս եւ այլ դեպքերը իրավապահ մարմիններին ստիպել է կոնկրետ քայլերի գնալ: Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո անազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի պաշտպանները պայքարում էին՝ հայտարարելով, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, եւ կալանքը անհամատեղելի է: Սակայն պաշտպանների կողմից բոլոր միջնորդությունները մերժվում էին:
Եւ իրավապահ մարմինները կոնկրետ քայլերի գնացին՝ շտապ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելով, ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով: Սակայն անգամ այս կտրուկ քայլի գնալը որեւէ կերպչի փոխում իրավիճակը, որովհետեւ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հասել էր արդեն կրիտիկական կետի:
Եթե անգամ այս փոփոխություններն իրականություն դառնան, ապա դա որեւէ կերպ իրավապահ մարմիններին չի ազատում պատասխանատվությունից: Ինչպես հայտնի Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան, այնպես էլ մյուս բանտերում մահացած անձանց դեպքում, որոնց հիվանդությունհերը անհամատեղելի են եղել կալանքի հետ, իրենցմեղքի բաժինն ունեն իրավապահները:
Եւ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ 1998 թվականի հուլիսի 1-ի Քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասում լրացում կարվի: Մասնավորապես, հսկող դատախազը կարող է անձին ազատել կալանքից, եթե առկա է կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն խոչընդոտող ծանր հիվանդություն:
Ավելին՝ երբ կալանավորված անձը տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հետ, հսկող դատախազը, կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագրով, որըպետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունիորոշում կայացնել՝ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու եւ կալանավորված անձին ազատ արձակելու մասին:
Նշենք, որհսկող դատախազը միջնորդագիրը պետք է քննի անհապաղ, բայց ոչուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետոհսկող դատախազը պետք է որոշում կայացնի միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Ի դեպ, հսկող դատախազի՝ միջնորդագիրը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով: Դատարանը բողոքըպետք է քննի անհապաղ, բայց ոչուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Իսկ բողոքիքննումն ավարտելուց հետո դատարանը պետք է որոշում կայացնի բողոքը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ սահմանվեց Արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը:
Սյունէ Համբարձումյան