Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահին պետք է ՍԴ-ն ընտիր իր կազմից, բայց մենք այս պահին ունենք ԱԺ-ի կողմից ընտրված Սահմանդրական դատարան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը ընտրվել է կեղծիքով, որի վրա աչք չեն կարող փակել:
«Տեղի է ունեցել պաշտոնական կեղծիքից, որի արդյունքում օկուպացվել է ՍԴ-ն՝ մի անձի և մի խմբի կողմից եւ այդ խումբը ՀՀ նախկին կոռումպացված իշխանությունն է: Ինչ-որ պետք է, էն էլ անելու ենք: Օրինակ՝ ՍԴ գործող նախագահը, խոսելով վաղ կենսաթոշակի մասին օրենքի, դատավորների մասին, ասում է՝ նրանք հերոս մարդիկ են. դուխ է տալիս: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ հերոսներ են, այդ ո՞ւմ դեմ է պայքարում, հանուն ինչի՞»,- նշեց նա:
Փաշինյանը շարունակեց, թե նրանց խնդրում են չպայքարել սեփական ժողովրդի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում: