![](https://armlur.am/wp-content/uploads/2020/01/83026416_2147036872065790_4757023537015816192_n.jpg)
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում: Այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ գործով է հարցաքննվել: Նա նշեց, թե «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք իր վրա հարձակվել էին եւ այժմ ՝ արդեն վարչապետի կարգավիճակում, որպես վկա հարցաքննվում է:
Նշենք, որ այդ ժամանակ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը եղել է Լյովա Բաղդասարյանը, որը հիմա կալանավորված է։