Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբբեկովը Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է «Դանկ» մեդալով, որին Ղրղզստանում արժանանում են պետական կամ հասարակական ծառայության, գիտատեխնիկական լուրջ ձեռքբերումների համար։
Ժեենբեկովը բարձր է գնահատել Տիգրան Սարգսյանի գործունեությունը ԵՏՀ նախագահի պաշտոնում և հայտարարել, որ նրա աշխատանքը շատ կարևոր է եղել և՛ Հայաստանի, և՛ Ղրղզստանի համար։
«Դուք ԵՏՀ-ն գլխավորել եք բարդ ժամանակաշրջանում, և Ձեր շնորհիվ մեր Միությունը անհրաժեշտ հունի մեջ ընկավ ու զարգանում է։ Մեծապես հենց Ձեր ջանքերի շնորհիվ իրականացավ Հայաստանի ու Ղրղզստանի օրինաչափ ինտեգրացիան ԵԱՏՄ կազմի մեջ»,- ասել է Ղրղզստանի նախագահը։