Այն, որ ՀՀԿ-ն կարող էր այդպիսի բան աներ, մոգոնել ինչ-որ ձեւով, ապա դա իրենց բնորոշ է. Հրաչյա Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ «Միջազգային ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում: 2019-ի արդյունքներով՝ Հայաստանը ստացել է 5.54 միավոր՝ նախորդ 4.79 միավորի փոխարեն, եւ 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը:

«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն՝ Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը: Ընդ որում, տարածաշրջան ասելով՝ նկատի ունենքոչ միայն փոքր, այլ նաեւ մեծ իմաստով: Հայաստանը շարունակում է համարվել, այսպես ասած, հիբրիդային ռեժիմունեցող երկիր»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:

Դրան զուգահեռ հրապարակվեց նաեւ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գործադիր կոմիտեի հերթական նիստի ժամանակ ընդունված բանաձեւը, որտեղ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը եւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող ճնշումներին:

Բանաձեւը հեղինակել եւ ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Բանաձեւը նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին եւ ահազանգում է, որ հանրային ճնշումը չարաշահելով՝իշխող կուսակցության օգտին զսպումների եւ հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ` պարզելու համար, թե ինչ հակասական տեղեկատվություն է տարածվել՝ ՀՀ-ի ժողովորդավարության հետ կապված:

-Պարոն Հակոբյան,ՀՀ վարչապետը հայտարարել է, որՀայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը., բայց Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը այլ բանաձեւ է ընդունել՝ համարելով, որ ՀՀ-ն ավտորիտարիզմի ճանապարհին է: Սա ի՞նչ է նշանակում, ո՞ր տեղեկատվությունն է իրական:

-Ես համոզված եմ, որ ՀՀ վարչապետը սխալ ինֆորմացիա չի ներկայացրել, հստակ ճշտած տեղեկատվություն է ներկայացրել վարչապետը: Այն, որ ՀՀԿ-ն կարող էր այդպիսի բան աներ, կազմակերպեր, մոգոնել ինչ-որ ձեւով, ապա դա իրենց բնորոշ է:

-Բայց Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետ, որՀՀ-ն տարածաշրջանի ամենաժողովրդավարականպետությունն է:

-Դա միայն ես չեմ համարում, որ այդպես է, դա շատերն են համարում, այդ թվում նաեւ միջազգային հանրությունն է այդ տեսակետին:Հայաստանը հիմա շատ ժողովրդավար է, դա միանշանակ է, դրա մասին բոլորն են հայտարարում:

-Ընդդիմությունը այդ կարծիքին չէ, ավելին՝իրենք համարում են, որգնալով ավելի մոտենում ենքավտորիտարի ճանապարհին:

-Ընդդիմությունը հայտարարում է, որ մամուլը ազատ չի, ընդդիմությունը հայտարարում է, որ քաղաքական հետապնդվող մարդիկ կան, իբրեւ թե, Հայաստանում հիմա քաղբանտարկյալներ կան: Ընդդիմությունը նման բան է ասում, բայց դրանք իրականության հետ որեւէ աղերս չունի, մեր հանրությունը շատ լավ գիտի, որ, օրինակ,ոչ մի քաղբանտարկյալ ՀՀ-ում չկա, դա ես կարող եմ պնդել: Դրանք ինքնանպատակ հայտարարություններ են, դրանք ինչ-որ փոքրձեւերով ուզում են կպնել ՀՀ իշխանություններին: Բովանդակային որեւէ քննարկման մեջ իրենք չեն կարող կիքսեր գտնել, սխալներ գտնել, ստիպված այսպես բաներ են անում: Իրենք փորձում են իրենց շրջապատի մարդկանց ներկայացնել, թե, իբրեւ, սա է իրականությունը, բայց իրականում այլ իրավիճակ է:

-Բայց Կենտրոնամետ դեմոկրատների ներկայացված բանավեճում իշխանությունները ճնշումներ են գործադրել դատական իշխանությունների, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա: Դուք համակարծիք չե՞ք, որ վերջին ժամանակահատվածում ճնշում եղել է Հ. Թովմասյանի դեմ:

-Ոչ, ճնշում չի եղել, եղել են ընդամենը իրավական գործընթացներ եւ վերջ:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս