Քունջութի և մեղրի համակցությունը երկաթի, կալցիումի, մագնեզիումի, պղինձի, ֆոսֆորի, մանգանի, օմեգա-3 և 6 ճարպաթթուների հիանալի աղբյուր է:
Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` այս խառնուրդը օգտակար է յուրաքանչյուրի համար, եթե իհարկե չկան ալերգիաներ մեղրի կամ քունջութի նկատմամբ: Բացի յուրատեսակ համ ունենալուց այս միջերկրածովյան սննդային խառնուրդը բազմաթիվ հիվանդություններ բուժելու դեղամիջոց է: Քունջութը հարուստ է E, A, B վիտամիններով և հանքանյութերով:
Օգտակար հատկանիշները: Այս համադրությունը ուժեղացնում է իմունային համակարգը, բուժում փորկապությունը, նպաստում ստամոքսի, գաստրիտի, խոցերի և կոլիտի բուժմանը: Այն նաև նվազեցնում է քաղցրեղեն օգտագործելու ցանկությունը` նպաստելով ավելորդ քաշից ձերբազատվելուն:
Քունջութի և մեղրի համադրությունը ամրացնում է ոսկրածուծը, խթանում մտավոր ակտիվությունը, բարձրացնում դիմադրողականությունը, օգնում մազերի առողջությանն ու մաշկի գեղեցկության պահպանմանը:
Խառնուրդը պատրաստելու հիանալի չափաքանակը մեկ ճաշի գդալ մեղրին մեկ ճաշի գդալ քունջութի սերմ կամ աղացած քունջութ խառնելն է: Նախընտրելի է օգտագործել առավոտյան ժամերին։
Այդ խառնուրդը մեծ սննդային արժեք ունի, պարունակում է 155 կալորիա, 8 գրամ ճարպ, 21 գրամ ածխաջրեր, 1 գրամ մանրաթել, 3 գրամ սպիտակուց: