Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյակենտրոնական պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը վերադարձել է «Փյունիկ»։ Ռուս ֆուտբոլիստը նախորդ տարվա դեկտեմբերին էր հեռացել «Փյունիկից»։
Մաքսիմ Ժեստոկովը 51 խաղ է անցկացրել «Փյունիկում»՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցմանհեղինակ։
Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը: