Երեկ կյանքից հեռացել է մեր գործընկեր, «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մելանյա Ծառուկյանի մայրը՝ Դոնարա Ծառուկյանը:
Հոգեհանգիստը՝ այսօր, ժամը 18:00-ին՝ Շահումյանի գերեզմանատան մոտ գտնվող «Լուար» սգո-սրահում: Հուղարկավորությունը՝ նույն տեղից, հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը իր ցավակցությունն է հայտնում լրագրողին և նրա ընտանիքին: