«Իմ Քայլը» հրատապ նիստ է գումարում. ինչ է սպասվում ավագանու անդամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի քաղաքացիներ,

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողությունը կատարվածի առթիվ:

Վաղը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ»:

ՔՊ  կուսակցության վերահսկող հանձնաժողովն էլ իր հերթին է հայտարարություն տարածել, նշելով, որ կքննարկեն հարցը.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»:

Հիշեցնենք, որ իմքայլական ավագանի Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուտր Սառա Թովմասյանւ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և գրել.

«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Այս գրառումից հետո սկսվեց քննադատությունների ալիք, արձագանքել են շատերը, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:




Լրահոս