Երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ, «Քաղաքացիական այմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպի առնչությամբ խմբակցությունը հրատապ նիստ կգումարի: Այս պահին մեկնարկել է ավագանու դռնփակ նիստը: Նիստից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ իմքայլական ավագանի Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուտր Սառա Թովմասյանւ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և գրել.
«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից և այսօր ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել այս հարցը քննարկելու համար: