Ինչպես է ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը մեկ տարվա ընթացքում 4 միլիոնով ավելացրել իր ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում որոշ չափով ավելացել են: Բայց չնայած սրան՝ բնակարան եւ ավտոմեքենա չունի: Համենայնդեպս այդպես նշված է նրա՝ պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագրում:

ArmLur.am-ը Գրիգորյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նրա փոխառության գումարը 2018 թվականի վերջին կազմել է 15 մլն 292 հազար դրամ:

Եթե նա 2017 թվականին ունեցել է 1 մլն 300 հազար դրամ գումար, ապա այն 2018 թվականին դարձել է 5 մլն դրամ: Բացի այս, նա ունի 3500 եվրոյի չափ դրամական միջոց: Որպես եկամուտ՝ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որն ընդհանուր կազմել է 14 մլն 105 հազար դրամ:

Ստացած փոխառությունը, վարկը կազմել է 13 մլն 302 հազար դրամ: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գրիգորյանը 2018 թվականին «այլ եկամուտ է» ունեցել, որը կազմել է 304 հազար դրամ:

Ս.Հ.




Լրահոս