
Սլովենիայի վարչապետ Մարյան Շարեցը հայտարարել է իր՝ պաշտոնից հեռանալու և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, հայտնում է ТАСС-ը:
Ըստ նրա՝ ներկայիս կաբինետով իր համար դժվար է իրականացնել մարդկանց սպասելիքները:
Հավելենք, որ Շարեցը Սլովենիայի վարչապետն էր 2018 թվականի սեպտեմբերի 13-ից: