ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
Նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Վազգենի Խաչատրյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»: