Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերում մեծ քանակով քրտնագեղձեր կան, ինչի հետևանքով մարմնի այս հատվածում հաճախ է տհաճ հոտ առաջանում։ Շատերն անգամ չեն էլ մտածում այն մասին, որ թևատակերի վիճակը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին։ Դրանք հատկապես կարող են վկայել հորմոնալ անհվասարակշռության և լիմֆատիկ խնդիրների մասին, որոնք կապված են վարակների դեմ օրգանիզմի պայքարի հետ։
Այդ ազդանշաններից շատերն աննկատ են մնում՝ չնայած վկայում են այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ 5 նշան, որոնք վկայում են այն մասին, որ առողջության հետ կապված խնդիրներ ունեք։
Տհաճ հոտ։ Թևատակերից տհաճ հոտի առկայությունը սովորական երևույթ է. մաշկի այդ հատվածում քրտինքի կուտակումն իդեալական միջավայր է ստեղծում բակտերիաների աճի համար։ Դեպքերի մեծամասնությունում տհաճ հոտը վերանում է լոգանք ընդունելուց հետո։ Եթե հոտը շատ ուժեղ է և կայուն, ամենայն հավանականությամբ, վկայում է վահանաձև գեղձի խնդիրների և հորմոնալ փոփոխությունների մասին։
Եթե հոտը նման է նեխած մրգի կամ եղունգների համար նախատեսված լաքի հոտին, այդ վիճակի պատճառը կարող է կետոացիդոզը լինել։ Այս դեպքում օրգանիզմը կորցնում է շաքարը վերամշակելու կարողությունը։ Սա նշանակում է, որ, եթե տհաճ հոտը չի անցնում նույնիսկ ճիշտ հիգիենայի դեպքում, դա կարող է դիաբետի կամ նախադիաբետի վկայություն լինել։
Քոր։ Թևատակերի հատվածում քոր կարող է առաջանալ սափրելուց հետո մազերի աճի հետևանքով։ Մեծամասամբ սա մաշկի գրգռվածության նշան է, որն առաջացնում են ածելին կամ քիմիական միջոցները, որոնք պարունակում են կրեմներն ու դեզոդորանտները։ Մշտական քորը, որն ուղեկցվում է կարմիր հետքերի և մահացած բջիջների առաջացմամբ, սովորաբար վկայում է սնկի առկայության մասին։ Հարկավոր է դիմել բժշկի և հակասնկային բուժում ստանալ։
Ցավ։ Թևատակերում ցավի առկայությունը կարող է մկանների ռեակցիան լինել ձեռքերի գերլարվածությանը։ Այս հատվածում ցավը սովորաբար նկատվում է այն անձանց շրջանում, ովքերն ինչ-որ ծանր բան են վերցրել կամ ինտենսիվ պարապմունք են ունեցել։ Սովորաբար այն անցնում է հանգստանալուց հետո։
Եթե այն մշտական խնդիր է դառնում և մշտապես սրվում է, գերադասելի է խորհրդակցել մասնագետ հետ։
Այս հատվածում ցավի առկայությունը հազվադեպ կարող է լիմֆատիկ հանգույցների ուռուցքի կամ վնասվածքի նշան լինել։
Դուրս տված բշտիկներ։ Տաք և թաց միջավայրը, որը հատուկ է մարմնի այս հատվածին, մեծացնում է վարակների առաջացման հավանականությունը։ Այս համադրությունը նպաստում է սնկերի առաջացմանը, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել քորի ու ցանի, կարմրության առաջացման։ Այս դրսևորումները կարող են նաև ալերգիայի, շոգ եղանակի կամ հարման հետևանք լինել։
Կոշտուկներ և գրգռում։ Թևատակերում փոքր կոշտուկներ առաջանում են, երբ մազերը չեն կարողանում հայտնվել մաշկի արտաքին շերտի վրա։ Սա կարող է բավական ցավոտ լինել, և, եթե ժամանակին անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, կարող են պոտենցիալ վարակի աղբյուր դառնալ։ Հարկավոր է այնպես անել, որ մազերը կարողանան հասնել մաշկի մակերևույթ։
Եթե նկատելի չափերի հասնող կոշտուկներ եք նկատում, դրանք, ամենայն հավանականությամբ, վկայում են լիմֆատիկ հանգույցների բորբոքման մասին։ Մարմնի այս հատվածում տեղավորված լիմֆատիկ հանգույցները նորմալ վիճակում նկատելի չեն, սակայն դրանց չափերի մեծացումը վկայում է այն մասին, որ օրգանիզմը պայքարում է վարակի դեմ։ Եթե այդ վիճակը շարունակվում է մի քանի օր կամ շաբաթ, դա լուրջ վարակի նշան է։ Այս դեպքում հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։