ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Մայրաքաղաքում գտնվող այս բիզնես կենտրոնի վերելակի թվերը գրված են շրթներկով: Բիզնես կենտրոնը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո Բյուզանդի 1/4 շենքում: Գործարարներն ու ներդրողները, հայտնվելով քաղաքի կենտրոնի այս բիզնես կենտրոնում, մի պահ կտեղափոխվեն 17-րդ դար:

 

 

 

 

ՀԱՐՑ. Որո՞նք են հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները:

Ռիմա Մելքոնյան (49 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներն են՝
1-հաշմանդամության I խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (բացի աշխատանքային եւ ուսումնառության կարողություններից),
2-հաշմանդամության II խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (ուսումնառության 2-րդ եւ 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները (բացառությամբ սովորողների), եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների հետ),
3-հաշմանդամության III խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը, եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների հետ):
Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 26, 27, 28 կետեր:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության որեւէ խումբ սահմանելու որոշումներն ընդունվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում ծննդի պետական գրանցումը, եւ ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ծննդի պետական գրանցման համար:

Հերմինե Մխիթարյան (29 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է գրավոր հայտարարություն, ծնողների եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական), երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես՝ ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը:

ՀՀ արդարադատությաննախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ ծննդի պետական գրանցման՝ ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում:




Լրահոս