Սեյրան Օհանյանին կանչել են Ազգային ժողով. ինչ է սպասվում վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` վաղը խորհրդարանում նախատեսված է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը:

Մենք տեղեկացանք, որ այս անգամ հանձնաժողովում սպասվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այցը: Ըստ նույն տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանին հանձնաժողովի անդամները հարցեր կուղղեն՝ հաշվի առնելով այն, որ այդ շրջանում նախարարի պաշտոնը զբաղեցնում էր նա:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ հետագա գործողությունները պլանավորելիս հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի նաեւ ժամկետների առումով, քանի որ ևս վեց ամսով հանձնաժողովի աշխատանքները կարող են երկարաձգվել:




Լրահոս