
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել «Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Ակտիվիստները տեղեկացնում են նաև «Ադեկվադ»-ի հիմնադիրներից Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու մասին:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հաստատել էր նաև ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման ենթարկելու լուրը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու կամ պահելու կասկածանքով: