
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 22-ին Ջերմուկ Գրուպ ընկերությունը դատական հայց է ներկայացրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության դեմ: Մեր տեղեկություններով՝ ընկերությունը պահանջում է, որպեսզի Ջերմուկ Ակվա ՍՊԸ ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչվի:
Բանն այն է, որ նշված ՍՊԸ-ն օգտագործելով Ջերմուկ Գրուպ ընկերության բրենդը, որոշել է բիզնես գործունեություն սկսել, որը, ըստ Ջերմուկ Գրուպի իրավաբանների, կվնասի իրենց ընկերության բիզնես գործունեությանը: Թե առաջիկայում, ինչ որոշում կկայացնի ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը, դժվար է ասել: