Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջուդ Դիրը նախագահների հեռախոսազրույցի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ այդմ, կողմերը քննարկել են Լիբիայում խաղաղության հասնելու հեռանկարները, Իդլիբում տիրող իրավիճակը, ինչպես նաև ընդգծել են Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև իրավունքների վեճի հանգուցալուծման կարևորությունը։
Թուրքական մամուլի համաձայն՝ Դոնալդ Թրամփը ցավակցել է Էրդողանին Էլազըղում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։