Իրավապահ մարմինները պետք է պարզաբանումներ իրականացնեն. այս հարցն ուղղվելու է ոստիկանապետին. Լիլիթ Մակունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, հետո՝ Ադեկվադի անդամներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը, իսկ երեկոյան՝ Նարեկ Սամսոնյանը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է միջադեպին:

«Իրավապահ մարմինները պետք է պարզաբանումներ իրականացնեն, թե ինչ հիմքով են գործողություններ ձեռնարկել», ճեպազրույցի ընթաքում ասաց Լիլիթ Մակունցը:

Մակունցը հայտնեց նաև, որ վաղը հանդիպում ունեն ոստիկանապետի հետ.

«Հանդիպումը նախապես պլանավորված է: Այս հարցը նույնպես ուղղվելու է ոստիկանապետին: Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, եթե նրանք կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են, օրենքը թույլ է տալիս, որպեսզի կարողանան պաշտպանել դրանք: Իսկ մինչ այդ կսպասենք ոստիկանության պարզաբանումներին»:




Լրահոս