Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողով է եկել։ Նա այսօր մասնակցելու է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին։ Մինչ նիստի մեկնարկը Սեյրան Օհանյանը նախ գնաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման՝ նշելով, որ հանդիպումը Միրզոյանի հրավերով է։
Սեյրան Օհանյանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ հարցերին կպատասխանի նիստից հետո:
Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը հայտնել էր, որ այսօր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողով կգնա: Ըստ մեր տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանին հանձնաժողովի անդամները հարցեր կուղղեն՝ հաշվի առնելով այն, որ այդ շրջանում նախարարի պաշտոնը զբաղեցնում էր նա: