ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ և ինչպես նշվեց Բանակի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց բանակի կազմավորմանը նվիրված տոնական միջոցառումները երեկ տեղի ունեցան Երևանից դուրս՝ մարզերի տարբեր քաղաքներում, որոնց մասնակցում էին բազմաթիվ պաշտոնյաներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնական միջոցառումներն անցկացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, սակայն մինչ Վարդենիս ժամանելը, նա եղել է նաեւ Արցախում: Վարչապետը Շահումյանի Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնյաների հետ միասին մասնակցեց 32 սպաների նոր բնակարանների բանալիները հանձնելու արարողությանը։

Իսկ արդեն Վարդենիսում Փաշինյանը նաև ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհայինի և Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Տոնական համերգից առաջ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կառավարությունը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել Զինված ուժերի մարտունակությունն է՛լ ավելի բարձրացնելու և զինծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ։

Միջոցառմանը ներկա էին նաև կառավարության անդամներ, պատգամավորներ, Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Իսկ ահա նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, նաև՝ ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին:
Իսկ դրանից հետո Արարատի մարզում մասնակցել է Բանակի օրվան՝ նվիրված տոնական միջոցառմանը:

Բացի այս երկու քաղաքներում տեղի ունեցած միջոցառումներից, երեկ տոն էր շատ այլ վայրերում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս