Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

? Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց

Քիչ առաջ ընդլայնված աշխատանքային հանդիպում անցկացրեցի ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալը, մարզպետարանի համապատասխան վարչություններից ներկայացուցիչներ, խորհրդականներ:

Օրակարգում երկու հիմնական հարց կար.

▶ Կոտայքի մարզում՝ ըստ տարածաշրջանների, սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների քարտեզագրում

▶ Կոտայքի մարզում սպանդանոցային ծառայություն մատուցող ընկերություններ հիմնել ցանկացող ներդրողների ուղղորդում և աջակցում

? Առաջին մասով, տեղեկացնում եմ, որ Կոտայքի մարզում ներկայում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց՝

▶ Հրազդանում՝ «Հանիավան սփրինգ» ՍՊԸ, հեռ. 093.218-384

▶ Արամուսում՝ Կարինե Առաքելյան Ա/Ձ, հեռ. 093.984- 613

▶ Արզնիում՝ «Արզնի մսամթերք» ՓԲԸ, հեռ. 091.486- 539

▶ Ջրվեժում՝ գ. Զորաղբյուր՝ «ՋՕՐ» ՍՊԸ, հեռ. 093.246- 494

? Կոտայքի մարզում գործող թռչնի սպանդանոցներն են՝

▶ Նոր Գեղիում՝ «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ, հեռ. 091.409- 335

▶ Գետամեջում՝ «Գետամեջ» ՍՊԸ, հեռ. 091.014- 020

? Զորավանի սպանդանոցային ընկերությունում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:

? Իսկ թե ինչպիսին է սպանդանոցային ընկերություն հիմնելու ընթացակարգը և ինչպես կարելի է անվճար խորհրդատվություն ստանալ այս հարցի վերաբերյալ, կտեղեկացնենք քիչ անց:




Լրահոս