Քաղավիացիայի կոմիտեն «Ռայանէյր»-ի ղեկավարներին տեղեկացրել է Միլան-Երևան չվերթի խնդիրների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է Ռայանէյր ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է Ռայանէյր ավիաընկերության ղեկավարությանը: Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9ը հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից https://eur-lex.europa.eu/resource.html

Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել «ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ» ՍՊԸ-ին /PASSENGER.AM/ ձեր իրավունքները պաշտպանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Այս մասին հայտնել է Passenger.am-ի «Ֆեյսբուք»-ի էջը։Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների, հունվարի 28-ին Ryanair-ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։

Passenger.am-ը տեղեկացնում է, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։




Լրահոս