Իրանում վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղու ավտոբուսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող ընկերության մարդատար ավտոբուսը. ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել, սակայն տուժել է Իրանի քաղաքացի ազգությամբ հայ: Այս մասին տեղեկացնում են Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից:

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ ս.թ. հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել են 10 օտարերկրյա քաղաքացիներ:




Լրահոս