Ես ինձ պատկերացնում եմ ոստիկանական համակարգի ղեկավարի պաշտոնում. Վիլեն Գաբրիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նշանակվեց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն: Նա մասնակցել էր տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթին եւ երկու այլ անձանց հետ միասին հաղթող ճանաչվել: Նշենք, որ Գաբրիելյանը մասնագիտությամբ դեղագետ է, երկար ժամանակ մասնագիտական ծառայություն է մատուցել սահմանամերձ Քարվաճառում:

Սակայն ուշագրավ է, որ 2018 թվականին`տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից եւ Գաբրիելյանի՝ ծառայությունից վերադառնալուց հետո, անընդհատ լուրեր էին շրջանառվում` նրան այս կամ այն պաշտոնին նշանակելու մասին, անգամ խոսք էր գնում ՀՀ ոստիկանապետ նշանակելու մասին: Սակայն դա տեղի չունեցավ, եւ Գաբրիելյանը պաշտոնի նշանակվեց,ըստ էության,մրցույթ անցնելուց հետոեւոչ այնքան յուղոտ պաշտոնի։

Բայց պետք է ընդգծել, որվերջինս քաղաքացիական պայքարի ոլորտում բավականին մեծ ուղի է անցել, եւ շատերն են երեկվանից քննարկում, որ նա ավելի բարձր պաշտոնի էր արժանի. բոլորընկերները «պադավատներ» ունեին, իսկՎիլեն Գաբրիելյանը դեռ ծառայում էր Քարվաճառում։

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Վիլեն Գաբրիելյանի հետ:

-Պարո՛ն Գաբրիելյան, Ձեր նշանակումից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ սա, ըստ էության, Ձեզ համար արժանի պաշտոն չէ: Ինչպե՞ս կարձագանքեք, եւ արդյոք սա հենց ա՞յն աշխատանքն է, որով ցանկանում էիք զբաղվել:

-Տարբեր մեկնաբանությունները հենց այդ մարդկանց կարծիքն են: Ես որոշեցի, որովհետեւ այս ոլորտն ինձ հոգեհարազատ եմ համարում, սա իմ մասնագիտական ոլորտն է, եւ ես գիտեմ, որ այս ոլորտում իմ առաքելությունը կարող եմ իրականացնել եւ տանել առաջ, դաշտում փոփոխություններ բերենք: Որովհետեւ դա շատ կարեւոր կառույց է, դեղորայքը, բժշկական սարքավորումներն առողջապահության մեծ տոկոսն են կազմում, իսկ այդ համակարգը ազգային անվտանգության խնդիր է:

-Հաշվի առնելով Ձեր ծառայելու հանագամանքը՝ շատերը Ձեզ տեսնում էին Պաշտպանության նախարարությունում, եւ չէին դադարում խոսակցությունները ոստիկանապետ նշանակվելու մասին: Ինչո՞ւ այս երկու համակարգերում չներգրավվեցիք, եւ արդյոք առաջարկ եղե՞լ է:

-Առաջարկներ չեն եղել: Զինվորական ծառայությունը պարզապես ինձ հոգեհարազատ է, ես ինձ, ամեն դեպքում, բանակային եմ համարում: Բայց ո՛չ առաջարկ է եղել, ո՛չ էլ, անկեղծ ասած, ես եմ ցանկություն ունեցել: Կարծում եմ՝ ես այս մի ոլորտում կարող եմ ավելի շատ օգուտ տալ, քան ՊՆ-ում, քանի որ այնտեղ այս պահի դրությամբ նախարարի տարած առաքելությունը, իր տեսլականը լրիվ համապատասխանում է իմ պատկերացրածին, եւ կարծում եմ՝ իրենք Պն-ում պատվով դա տանում են առաջ:

Իսկ ոստիկանության համակարգի հետ կապված՝ ես մի անգամ ասել եմ եւ կրկնում եմ՝ ես նեղկուսակցական շրջանակում միշտ ասել եմ, որ ես ինձ այդ համակարգի ղեկավար տեսնում եմ, որովհետեւ ես ունեմ իմ մեջ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ում ոստիկանը, ու կարծում եմ՝ իմ պատկերացումը սխալ չի, քանի որ ես տարիներ շարունակ, նաեւ քաղաքացիական պայքարի շնորհիվ, ունեցել եմ բավականին շփումայդ ոլորտի ներկայացուցիչների հետ եւ ունեմ լիարժեք պատկերացում համակարգի էության եւ բովանդակության մասին: Դրա համար ինձ եմ տեսել եւ մեր թիմային շրջանակում ասել եմ:

Նախկինում այն կատակի պես են ընդունել, սակայն հիմա ՔՊ-ն դարձել է կառավարող կուսակցություն, եւ ես ինձ այդ կառույցի ղեկավար միշտտեսել եմ, հիմա էլ եմ տեսնում եւ վաղն էլ եմ տեսնելու: Ունեմ լիարժեք պատկերացումը նրա մասին, թե ինչպիսինպետք է լինի ՀՀ ոստիկանը:

-Ստացվում է՝ ոստիկանապետ նշանակվելուն խոչընդոտեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծի մերժո՞ւմը, որով հնարավորություն կտրվեր այդ պաշտոնում նշանակել նաեւ քաղաքացիական անձանց:

-Չեմ կարծում, թե օրենքն էր պատճառը: Դա պետք է լինի քաղաքական որոշում: Այս պահի դրությամբ վարչապետը նպատակահարմար չիտեսնում: Դրա մեջ, ես կարծում եմ,ոչ մի արտառոց բան չկա:

-Դուք էլ նշեցիք, թե քաղաքացիական կյանքում միշտ ակտիվ եք եղել, եւ այսօր նկատում ենք, որՁերընկերները, նաեւ այնպիսի անձինք, որ ավելի ուշ են սկսել պայքարը, բարձր պաշտոններ են զբաղեցնում: Արդյոք դա արդարացի՞ եք համարում, եւ ա՞յս պաշտոնն էր հենց արժանի Ձեզ:

-Իհարկե, անարդար չեմ համարում, ինչ՞ւպետք է այդպիսին համարեմ: Հեղափոխությունից հետո բնական պրոցես է, ամեն մեկն իր մասով ստանձնել է պատասխանատվություն, որըպետք է կատարեն, եւ մարդիկ գործ են անում: Ես շատով կամ քչովչեմ ուզում բնութագրել մեր անցած ուղին: Մենք բոլորս ՔՊ-ի կազմում ենք եւ այդ գաղափարախոսության կրողն ենք: Չեմ կարծում, որ երկար կամ կարճ պայքարելը կապ ունի այս կամ այն պաշտոնին նշանակվելու համար:

-Նախկինում միշտ քաղաքականապես ակտիվ եք եղել քաղաքական գործընթացների առումով գնահատականներ տալու հարցում, սակայն այս վերջերս այնքան էլ ակտիվ չեք: Արդյոք ՔՊ վարչության անդամ դառնա՞լն է Ձեզ կաշկանդել:

-Ես չեմ հայտնում, քանի որ 6 ամիս մոտավորապես արձանագրել եմ, որ քաղաքական լռության ուխտիմեջ եմ: Դրա պատճառն այն է, որ ես ինքս իմ վրա կենտրոնանալու խնդիր ունեի: Բանակից հետո վերադառնալու դեպքում պետք է ընկնել քաղաքացիական կյանքի հունիմեջ, եւ բովանդակային որեւէ այլ խնդիր չկա: Վարչության կազմում ընդգրկվելը որեւէ կաշկանդվածություն չիստեղծում, եւ ես վարչության նիստերի ժամանակ մշտապես իմ կարծիքն ակտիվ արտահայտում եմ:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս