ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 30-ին, անցկացնում է այս տարվա երրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 27-ը՝ չզեկուցվող, մեկը գաղտնի:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
– Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին,
– «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու մասին,
– «Կոռուպցիայի հակազդմանն ուղղված Անկախ պետությունների պամագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
– «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
– Հայկ Տիգրանի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
– Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին,
– Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի տարածքներից «ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՄԱՐԿԵՏ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին եւ այլ հարցեր: