«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը միանցավ «ՆՈՐՔ» ինֆեկցիոնին․ նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Ավանում գտնվող գլխավոր մասնաշենքը՝ իր օժանդակ շինություններով, եւ 0.618 հեկտար հողամասը հետ վերցնել կազմակերպությունից: Բանն այն է, որ այս կենտրոնը միանում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին:

Եվ ստացվում է՝ այս որոշմանբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» փակվում է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ երկու կենտրոնների միացման նպատակը երկու ընկերությունների ռեսուրսների, հզորությունների, բժշկական սարքավորումների օգտագործման արդյունավետության եւ արտադրողականության բարձրացումն է։




Լրահոս