Ինչո՞ւ կարևորագույն հարցի քննարկմանը Արսեն Թորոսյանը ներկա չէր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը երեկ քննարկում էր կազմակերպել «Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների կազմակերպման խնդիրները» թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չնայած քննարկումներին մասնակցելու հրավեր է ուղարկված եղել նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, վերջինս քննարկումների ներկա չի եղել, ընդ որում՝ պատգամավորներին չի էլ տեղեկացվել, թե ինչու է վերջինս բացակա եղել:

Մենք տեղեկացանք, որ քննարկումներին, բացի Առողջապահության նախարարության ներկայացուցիչներից, ներկա են եղել նաեւ տարբեր մասնագետներ, ընդ որում՝ քննարկումները բավականին երկար են տեւել: Հիմնականում պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչու է ցանկություն առաջացել փակել ծննդատները, սակայն, մեր տեղեկություններով, պատճառաբանություն է բերվել միայն Քաջարանի մասով, սակայն պատգամավորներն այն ոչ օրինաչափ են համարել ու արդյունքում նախնական որոշում են կայացրել այդ ծննդատունը հանել ցանկից:

Հիշեցնենք, որ ՀՀ թվով 7 ծննդատան (Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի եւ Եղվարդի ծննդատներ) հետ պետական պատվերի պայմանագիր չի կնքելու, եւ հենց հաշվի առնելով հարցի հանրային հնչեղություննու կարեւորությունը՝ հանձնաժողովը որոշել էր նման քննարկում կազմակերպել:




Լրահոս