ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Քննարկվել են բոլոր անհանգստացնող հարցերը, ոստիկանությունում բարեփոխումների հարցերը, երկու օր առաջվա դեպքերը: Ես կարող եմ ասել հետեւյալը՝ եկեք տարբերենք քաղաքական գործիչներին եւ համացանցում «քֆուր» տալով հայտնի դառնալ փորձողներին:
Վիրավորանք հասցնողները քաղաքական գործիչներ են, եւ քաղաքական հետապնդում հասկացությունը տալով՝ մենք վիրավում ենք այլ քաղաքական գործիչներին»,- նշեց Սիմոնյանը:
Նա անդրադարձավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե այս տարի հավանական են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սակայն Սիմոնյանը նշեց, թե Քոչարյանը կտրված է իրականությունից, եւ նման անհրաժեշտություն չկա:
Մանրամասները՝ տեսանյութում