ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական շոու-բիզնեսի ամենաարտասովոր աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Անգերազանցելիները» շարքը: Անդրադառնում ենք շոուբիզնեսցիներին, որոնք այս կամ այն հարցում առաջատար են եւ աչքի են ընկնում իրենց ամենատարբեր արժանիքներով: Այս անգամ խոսքը հայկական շոու-բիզնեսի ամենաարտասովոր աստղերի մասին է: Նրանցից յուրաքանչյուրն ունի այնպիսի մի հատկություն, որի շնորհիվ առանձնանում է «աստղային ամբոխից»: Համատարած միանման կերպարների շրջանում անհնար է նրանց չնկատել:

Միսթր X

Նրա մուտքը հայկական շոու-բիզնես իսկապես արտասովոր էր, խորհրդավոր: Երկար ժամանակ դիմակով, առանց անվան հանդես գալը հետաքրքրություն էր առաջացնում Միսթր X-ի անձի նկատմամբ: Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ երգիչը հանեց դիմակը, այդ խորհրդավորությունը շարունակվեց պահպանվել: Արտասովոր է նաեւ նրա ձայնը, որն ազդում է մինչեւ հոգու խորքը: Նույնիսկ այն բանից հետո, երբ Միսթր X-ը մեկնեց Միացյալ Նահանգներ, նրա անվան շուրջ խոսակցությունները չդադարեցին: Նրա կերպարը չմոռացվեց:

Արմինկա

Այս երգչուհին վոկալային տվյալներով առանձնապես չի փայլում, բայց ունի ուրույն եւ տարբերվող ոճ: Արմինկայի կանացիությունն իսկապես ոգեշնչող է: Դեռ շատ տարիներ առաջ, երբ Հայաստանում քիչ աստղեր էին հետեւում իրենց ոճին, Արմինկան արդեն կերտել էր իր տեսակը: Նա հայկական շոու-բիզնեսի «նուրբ գույներից է», եւ ափսոս, որ վերջին շրջանում դադարեցրել է գործունեությունը:

Աստղիկ Սաֆարյան

Այս երգչուհու ձայնն արդեն իսկ տարբերվող է եւ առանձնանում է ականջի համար սովորական դարձած մյուս ձայներից: Նրան անհնար է շփոթել որեւէ մեկի հետ: Աստղիկի երգերը հիշվող են ու յուրահատուկ: Արտասովոր է նաեւ նրա արտաքինն ու ոճը: Հագուստի, աքսեսուարների ընտրության հարցում Աստղիկը դուրս է բոլոր կարգի ստանդարտներից:

Արամ MP3

Այս երգչի թե՛ ձայնը, թե՛ կերպարը տպավորիչ են եւ ինքնատիպ: Արամը կարողանում է մնալ մարդկանց հիշողություններում: Թե՛ իր, թե՛ մյուսների երգացանկից ցանկացած երգ նա կատարում է «MP3-ավարի»: Երկրպագուները միշտ անհամբերությամբ են սպասում նրա նոր երգերին եւ cover կատարումներին:

«Կամիլ շոու»

Երգիչ Արսեն Գրիգորյանի կանացի սկանդալային այս կերպարը շատ քննարկվեց հանրության կողմից, բայց պետք է խոստովանել, որ այն նաեւ սիրվեց: Տարիներ առաջ եվրատեսիլյան նախընտրական փուլին մասնակցելով՝ Արսենը որոշեց ինքնատիպ մի կերպար ստեղծել, որը հետաքրքիր կլիներ նաեւ եվրոպացի հանդիսատեսի համար: Ու թեեւ Կամիլին վերջին շրջանում չենք տեսնում, նրա մասին հիշողությունները բավականին թարմ են:

Նարինե Դովլաթյան

Քնքուշ ձայնը, աղջկական համեստ կերպարը, կարմիր գորգերից ու գլամուրային երեկույթներից խուսափելու միտումն ու մեծ պոտենցիալը Նարինեին դարձնում են առանձնահատուկ: Նա այն աստղերից է, որոնք նախընտրում են ոչ թե օրումեջ ներկայանալ նոր տեսահոլովակով, այլ հետաքրքիր, գրավիչ երգերով: Նարինեն ունի իր գուցե ոչ այնքան մեծ, բայց հավատարիմ ու կայուն լսարանը:

Սրբուկ

Այո, Սրբուկին եւս, միանշանակ, պետք է դասել հայ ամենաարտասովոր աստղերի ցանկին: Նրա երգերը, արտիստական էքսցենտրիկ կերպարը, հագուստի ոճը նոր շունչ հաղորդեցին մեր արդեն լճացած շոուբիզնեսյան միջավայրին: Ընդ որում, Սրբուկին իր արտասովոր լինելու համար սիրում են ե՛ւ երիտասարդները, ե՛ւ ավագ սերնդի ներկայացուցիչները:

Մարիամ (Միրիամ) Բաղդասարյան

Հայկական «Իքս Ֆակտոր»-ում չհաջողելուց հետո Մարիամն իր ուժերը փորձեց կանադական «Ձայնը» նախագծում եւ գերեց կանադական լսարանին ու ժյուրիին՝ հայտնվելով մրցույթի եզրափակչում: Փոքրիկ եւ տաղանդավոր աղջնակն իր հզոր ձայնի ու արտիստիզմի, բեմական լինելու շնորհիվ հայտնվեց Լարա Ֆաբիանի թիմում եւ ամեն անգամ ներկայացավ յուրովի: Կլոր, սեւ գլխարկը նրա իմիջի անբաժան մասն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս