Հունվարի 27-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ժամեր առաջ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Խուդյակովի փողոցի մի տնից ոսկյա զարդեր ու բիժուտերիա են գողացել:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Իրավապահներն ուսումնասիրեցին տան շրջակայքը, բնակիչների շրջանում օպերատիվ հարցումներ իրականացրին. արդյունքում` տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Խուդյակովի փողոցի 19-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 21.45-ին, կասկածվողը հիշյալ փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ` մյուս զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: