Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ի գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, հունվարի 30-31-ն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Հունվարի 31-ի գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։




Լրահոս