Նոր նախագիծ. իշխանությունները փորձում են չեզոքացնել Հրայր Թովմասյանին ու Արմեն Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊԿ վարչությունը լիազորել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին ներկայացնել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ անելու մասին նախագիծ:

Նշենք, որ այժմ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու 2 ճանապարհ կա՝ հանրաքվեի միջոցով կամ ԱԺ-ի երկու երրորդով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Բացի այդ, այժմ Սահմանադրության 72-րդ հոդվածում ամրագրված է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունումից առաջ Ազգային ժողովը դիմում է ՍԴ:

Իսկ ի՞նչ է առաջարկում ՔՊ-ն: Այս պարտադիր նորմըցանկանում են հանել եւ ամրագրել, որ «Մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը»: Այսինքն՝ պարտադիրը դարձնել ոչ պարտադիր նորմ: Եվ,որպես պատճառաբանություն,նշվում է, թե Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ:

Նշենք, որ այժմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով՝ ՀՀ նախագահին տրվել է ՀՀ Ազգային ժողովիկողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների տեքստը ստորագրելու եւ հրապարակելու լիազորություն: ՔՊ-ն առաջարկում է նաեւ դա հանել օրենքից:

Նկատենք, որ վերը նշված փոփոխությունները պատահական չեն. բանն այն է, որ այժմ իշխանությունները լծվել են սահմանադրական փոփոխությունների գործին եւ այսպիսի փոփոխություններով փորձում են չեզոքացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ բոլոր փոփոխությունները կատարելով միայնակ Ազգային ժողովի միջոցով:

Հավելենք ,որ այդ նախագիծը քննարկելու համար փետրվարի վեցին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որը թեժ է լինելու:




Լրահոս