Քաղաքացին ընդդեմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել  ենք,  ArmLur.am-ին է դիմել քաղաքացի Օգսաննա Սարդարյանը, ում հայրը զոհված ազատամարտիկ է: Ընտանիքը դեռ 1997 թվականին տարածք էր ստացել Երկրապահ կամավորական միությունից: Սակայն այսքան տարի անց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի որոշմամբ այդ տարածքն ապամոնտաժվել է:

Օգսաննա Սարդարյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ ոչ մի հիմնավոր պատճառ չի ասվել ապամոնտաժման համար և ավելին, այդ տարածքում միայն իրենց տարածքն են ապամոնտաժել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի հետ, պարզելու համար՝ ինչ հիմքերով են ապամոնտաժել քաղաքացի Օգսաննա Սարդարյանին պատկանող շինությունը:

«Այս պահին բանակցություններ են տարվում տարբեր սեփականատերերի հետ, որ իրենք իրենց ուժերով ապամոնտաժեն կրպակները, անթույլատրելի հատվածում գտնվող, հակառակ դեպքում մենք ենք ապամոնտաժում, բայց դա չի վերաբերում շինություններին, իհարկե դրանց էլ ենք անդրադառնալու: Երկրապահ կամավորական միությունը չի կարող համայնքային հողատարածքն ինչ-որ մեկին նվիրել»,-նշեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:

Նշենք, որ Օգսաննա Սարդարյանի պատկանող հողատարածքի վրա առկա է քարե շինություն, որն ըստ մեր զրուցակցի ապամոնտաժվել է անօրինիական կարգով:

Հավելենք, որ Օգսաննա Սարդարյանը դատական հայց է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի դեմ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս