Նոր որոշում. որքան նվիրատվություն կարող են ստանալ համայնքների ղեկավարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը փետրվարի 5-ին պետք է քննարկվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Ղազարյանն առաջարկում է օրենքով նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ իրենց պաշտոնական համացանցային կայքերում հրապարակեն տեղեկատվություն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների կամ նվիրաբերությունների աղբյուրի վերաբերյալ դրանք ընդունելուց հետո, բայց ոչ ուշ քան մեկ շաբաթվա ընթացքում:

Պատգամավորն իր նախագծում նկատում է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ  մասնավոր հատվածի կողմից համայնքներին կատարվում են օրենքով չարգելված նվիրատվություններ՝ ամենայն հավանականությամբ ապագայում ակնկալելով նվիրատվություն կատարող անձի կամ ընկերության օգտին նպաստավոր իրավական ակտերի ընդունում կամ տնտեսական կամ որեւէ այլ տեսակի առավելություն տրամադրող գործողության կատարում։




Լրահոս