Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում է․ հայտնի է օրակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը հրավիրել է Ղազախստանի հանրապետությունում։ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Ալմաթիում են։ Նախ նախատեսված է միջկառավարական խորհրդի նիստ նեղ կազմով, ապա ընդլայնված։

Փաստաթղթերի ստորագրումից, մինչեւ երկկողմ հանդիպումներ ու պարգեւատրում։ Հայաստանի վարչապետի օրակարգը Ալմաթիում հագեցած է։ Քննարկվելու են նաև թվային համագործակցության թեմաները ՝ կայուն զարգացման նպատակների, ՏՏ և միջազգային շուկայում թվային ղազախական արտադրանքի խթանման, սկսնակ ձեռնարկություններին և ՏՏ ընկերություններին պետական աջակցության, ինչպես նաեւ ՏՏ շուկայի զարգացման համար ընդհանուր տեսլականի մշակումն արագացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը:

Նիստի ընթացքում վարչապետները քննարկելու են նաեւ ԵԱՏՄ ֆունցկիոնալության հետագա բարձրացմանը, կազմակերպության իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվելու ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների վերացմանը, ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրմանը, մաքսային կարգավորումների ոլորտում համագործակցությանը և միության ընդհանուր շուկաների ձևավորմանը: Քննարկվելու են նաև մի շարք նախաձեռնություններ՝ եվրասիական տարածքում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու և պաշտպանական միջոցառումները բարելավելու հնարավորությունները՝ հաշվի առնելով միջազգային փորձը:




Լրահոս