Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է , թե, երբ է կազմ վերադառնալու.
«Հուսով եմ, կկարողանամ թիմին միանալ մյուս շաբաթ «Սասուոլոյի» դեմ խաղից հետո: Ցավոք նման իրավիճակներ պատահում են, հույս ունեմ, որ մրցաշրջանի երկրորդ հատվածին ամբողջովին պատրաստ կլինեմ: Ցանկանում եմ գոլեր խփել եւ կատարել գոլային փոխանցումներ»,- ասել է հայ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ հանդիպման ժամանակ:
Էդմոն Մարտիրոսյան