Ինչպես հայտնի է՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը նոր կորոնավիրուսի համաճարակը հռչակել է համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնաlով ԱՀԿ-ի հայտարարած արտակարգ դրությանը, ասաց.
«Դա հիմնականում արվել է այլ երկրում Չինաստանից դուրս մարդ փոխանցման դեպք արձանագրվելու պատճառով եւ ենթադրում է երկրների ավելի խիստ մոտեցում՝ վարակի տարածմանը: Բայց մենք այս պահին չենք գտնվում բարձր ռիսկի գոտում, եւ միջոցառումները, որոնք այս երկու օրերի ընթացքում կշատանան՝ մեզ ավելի զերծ պահելու նման ռիկսի երկիր դառնալուց: Հետեւաբար քաղաքացիների շարժը, դա կլինի դպրոցների, աշխատանքի կամ այլ տեսակի շարժ, այս պահի դրությամբ սահմանափակելու անհրաժեշտություն չկա: Նման հարց չի քննարկվում»,-ասաց նախարարը:
Թորոսյանն անդրադարձավ նաև Կորոնավիրուսի լաբորատոր թեստերին և դրանց արժեքին:
Մանրամասները՝ տեսանյութում