Հայաստանում սինթետիկ թմրամիջոցներն արգելված ցանկերի մեջ ներառված չեն: Սակայն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ սինթետիկ թմրամիջոցները արգելված ցանկերի մեջ ներառելը պայքարի միջոցներից մեկն է: «Պետք է ներառենք արգելված ցանկի մեջ եւ փորձենք շրջանառությունը քչացնել»,- հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը, որը նախկին «Նարկո դիսպանսերն» էր, բուժում ստացողների եւ ցանկություն հայտնող քաղաքացիների աճ կա: