Անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Յոան Գուֆրանը կարող է կարիերան շարունակել հայկական «Արարատ – Արմենիայում»:
Armfootball. com կայքին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը միացել է Կիպրոսում հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոններին:
ArmLur.am-ը հավանական տրանսֆերի մասին փորձեց տեղեկանալ հենց «Արարատ – Արմենիայից»: Ակումբից մեզ տեղեկացրին, որ դեռեւս հստակ ոչինչ չկա եւ ամեն ինչ պարզ կդառնա օրվա ընթացքում:
Երեւանյան ակումբից նաեւ հաստատեցին, որ Յոան Գուֆրանը այժմ Կիպրոսում է եւ մասնակցում է թիմի հավաքին:
Հավելենք, որ 33-ամյա ֆրանաիացին բացի անգլիական ակումբից հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Կանում» եւ «Բորդոյում»: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է թուրքական «Գոզտեպեն»:
Էդմոն Մարտիրոսյան