ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուզում ենք լինել ավելին, քան թրեյնինգ ընկերություն». Business Development Group

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Business Development Group ընկերությունն իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղություններով՝ մասնագիտական դասընթացներ, հավաքագրում և բիզնես խորհրդատվություն։ Ընկերության նպատակն է նպաստել անհատների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը, բիզնեսի կայունացմանը շուկայում և մասնագիտական տաղանդների իրացմանըաշխատաշուկայում։

Ընկերության համահիմնադիր Հայկ Կաշեգրործյանը նշում է․ «Մենք այս գործը չենք անում այն պատճառով, որ վերապատրաստումը Հայաստանում,այսպես ասած, «մոդայիկ է»։ Կա հստակ առաքելություն ու նպատակ, որը միավորում է բոլորիս՝ ինչի համար ենք մենք աշխատում ու ինչի համար ենք ամեն առավոտ անկողնուց վեր կենում։ Մենք ուզում ենք ֆունդամենտալ գիտելիք տալ, վստահ լինել, որ դասընթացի բոլոր մասնակիցները սենյակից դուրս են գալու ինչ-որ նոր բան սովորած։ Կիրառելի մի բան, որը կամաց-կամաց կձևավորի բիզնես մշակույթ ու կբարձրացնի մեր երկրի մրցունակությունը։

Հիմնականում անցկացնում ենք երկարաժամկետ դասընթացներ՝ երեք-չորս օրից մինչև մեկ-մեկուկես ամիս։ Դա թույլ է տալիս լուծել մի քանի հարց․ ապահովել, որ նյութը յուրացվի ևստեղծել կամուրջ դասընթացի մասնակիցների ու դասընթացավարի միջև։ Մենք, օրինակ, ստեղծում ենք ընդհանուր խումբ, որտեղ մասնակիցները կարող են ինչ-որ հարցեր քննարկել, իսկ դասընթացավարը կարող է նյութեր ուղարկել։ Եթե մասնակիցը չի կարողանում ներկա գտնվել ինչ-որ դասի, այն ձայնագրվում ու տեղադրվում է խմբում։ Այս ամենն օգնում է ժամանակը խնայել ու դասընթացի ընթացքում կենտրոնանալ ամենակարևորի վրա։ Բացի այդ, ձևավորվում է թիմ․ մարդիկ նոր ծանոթություններ են ձեռք բերում, նոր ընկերներ ու շարունակում են շփումն անգամ դասընթացի ավարտից հետո։
Անպայման անցկացնում ենք քննություն․ կարևոր է, որ վստահ լինենք՝ գիտելիքը յուրացվել է։ Մեզ մոտ միայն ներկան բավարար չէ հավաստագիր ստանալու համար»։

Դասընթացի մասին․

«Հայաստանի ու հետխորհրդային բոլոր երկրների համար նոր են մի շարք մասնագիտություններ։ Marketing, PR, digital promo, fundraising․ սրանք բառեր են, որ մտել են առօրյա, բայց հասկացություններ են, որոնց վերաբերյալ երկարաժամկետ փորձ Հայաստանում չկա։
Փորձելով ավելի ֆունդամենտալ գիտելիք տալ ու ապահովել միջազգային փորձի փոխանակում՝ «Flight to Marketing» ծրագրի շրջանակներում որոշեցինք հրավիրել միջազգային փորձագետի։ Երկար չենք փնտրել՝Ալեքսանդր Բելգորոկովը բավականին հայտնի է մարքեթինգի ոլորտում իր ունեցած մեծ փորձով։ Հմուտ թրեյներ է, որի համար իր ցանկացած դասընթաց ուղղակի ևս մեկը չէ։ Տեսեք՝Հայաստան ժամանելուց առաջ Բելգորոկովը խնդրեց իրեն տրամադրել դասընթացի բոլոր մասնակիցների տվյալները՝ որտեղ են աշխատում, ինչ են անում։ Դա պետք էր, որ դասընթացը հարմարեցվի, փոփոխվի այնպես, որ մասնակիցները կիրառելի գիտելիք ստանան, լսեն իրենց համար օգտակար օրինակներ»։

Դասընթացը լի էր մի շարք անակնկալներով՝ կարող էիր նկարվել հատուկ նախատեսված տարածքում, հավաքել փազլ Digitain-ի հետ կամ մասնակցել EasyPay-ի մրցույթին։ Իսկ ծխելու խնդիրը, որին առընչվում ենք գրեթե բոլոր դասընթացներին, լուծեցինք՝տեղադրելով smoke-free տարածք դասընթացի սենյակի կողքին և համագործակցելով IQOS-ի հետ։ Ծխող մասնակիցներն ավելի հաճախ են ընդմիջման գնում, իսկ դա բավականին երկար է տևում՝ պետք է շենքից դուրս գան, ծխեն ու վերադառնան, իսկ վերադառնալուց հետո ժամանակ է պետք, որնորից միանան դասընթացին։ Մի խոսքով՝ շեղվում են, ինչն ազդում է յուրացման արդյունավետության վրա։




Լրահոս