ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին որոշում կայացվեց այսօր՝ հունվարի 31-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը սկզբում առաջարկեց մրցույթն անցկացնել մարտի 27-ին:
«Կանոնակարգը նախատեսում է մրցույթը նշանակել առնվազն 40 օր հետո: Բայց դրանից առաջ պետք է հայտարարություն տրվի, ես ուզում եմ 5 օր նախատեսենք դրա համար, որ այդ հայտարարությունը պատրաստվի: Բացի այդ, տրամաբանությունն այն է, որ մարտի 16-ին անցկացնենք ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտորի ընտրություն, եւս 10 օր հետո հայտարարենք ԵՊՀ ռեկտորի ընտրությունները»,-ասաց նա:
Քանի որ մարտի 27-ն ուրբաթ է, որոշվեց, որ նպատակահարմար է մրցույթն անցկացնել երկուշաբթի՝ մարտի 23-ին: