ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է կատարվում Երևանի չինական ռեստորաններում, և կա՞ Չինաստանի արտադրած տեխնիկայից վախենալու կարիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Կորոնավիրուսը, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստան չի ներթափանցել, արդեն հասցրել է անհանգստացնել ՀՀ քաղաքացիներին: Այս օրերին մեր հայրենակիցները սկսել են «զգուշանալ» չինական ծագում ունեցող ամեն ինչից, անգամ չինական ռեստորաններ չեն գնում:

Նշվում է, որ վարակի տարածման աղբյուր կարող է լինել ծովամթերքը: Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը: Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով երեկ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Խնդիրն այն է, որ այս օրերին ՀՀ քաղաքացիները խիստ անհանգստացած են Կորոնավիրուսի արագ տարածումից: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները մտահոգված են՝արդյոք հնարավոր է այդ վիրուսը Չինաստանից Հայաստան ներթափանցի ներկրվող տեխնիկայի միջոցով: Պարզվում է՝ չինական արտադրության տեխնիկան մեր հայրենակիցների միակ մտահոգությունը չէ: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների մեծ մասն այս օրերինսկսելէ չինական ռեստորաններից քիչօգտվել:

Քաղաքացիների դժգոհությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը շրջեց Երեւանում գործող մի քանի չինական ռեստորաններում՝ պարզելու՝ տեղին է արդյոք քաղաքացիների անհանգստությունը, թե ոչ: Թեեւ չինական ռեստորանների աշխատակիցները մեզ հետ զրույցում պնդեցին, որ որեւէ խնդիր չկա, բայց, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ հիմնականում ռեստորանները դատարկ էին, գրեթե հաճախորդ չկար:

Օրինակ՝ «Սուշի-Կուշի»-ից մեզ փոխանցեցին, որիրենցմոտ հիմնականում ճապոնական ուտեստներն են, եւ չինական ծագման որեւէ մթերքչունեն. «Խոզի, հավի եւ հորթի միսը տեղական է: Բայց ունենք մշտական հաճախորդներ, որոնք զանգահարել են, հետաքրքրվել, փորձել են պաշտպանվել, բայց ասել ենք, որորեւէ վտանգ չկա»:

Մյուս՝ «Նյու Տաո» չինական եւ ճապոնական ռեստորանի տնօրենՎիգեն Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Մենք էլ ենք շատ մտահոգված: Ձեզ վստահեցնում եմ, որ ծովամթերքը տարբեր երկրներից է Հայաստան գալիս, այդ նույն ծովամթերքը Հայաստան գալիս է Լեհաստանից, Հնդկաստանից, Նորվեգիայից, Չիլիից: Իսկ հայտնի «Նորին» ծովամթերքը մենք ստանում ենք Հարավային Կորեայից: Մենքչենք կարող ներկրել Չինաստանից, որովհետեւ այնտեղ բոլոր բեռանափոխադրող կազմակերպությունները փակ են, չեն աշխատում: Բացառվում է, որ Հայաստան գա, անգամ Ռուսաստան չի գնում»:

Իսկ, ահա, «Հին Պեկին» ռեստորանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Չինաստանից Հայաստան ներկրել են մինչեւ Կորոնավիրուսի ի հայտ գալը: Ապա վստահեցրեցին, որ անհանգստանալու խնդիր չկա. «Մենք հաճախորդների խնդիր չունենք. ոնց եկել են, շարունակում են գալ: Չինական ծագման մթերքունենք, շուտ ենք բերել, հիմա ներմուծում չունենք:

Անցած տարվա օգոստոս-սեպտեմբերին ենք ստացել, իրենցից չոր ապրանքն ենք ստանում, եւ դա կբավարարի մեզ դեռ երկար ժամանակ: Ես համոզված եմ, որմինչեւմեր հաջորդ պատվերը մեզ կբավարարի, իսկ ծովամթերքը ստանում ենք Եվրոպայից: Դրա համար մենք հանգիստ աշխատում ենք, անգամ դիմակներ չենքկրում: Իսկ զբոսաշրջիկներն էլ օդանավակայանում ստուգվում են,նոր են մուտք գործում Երեւան»:

Ինչպես նշեցինք, ՀՀ քաղաքացիների մյուս անհանգստությունը կապված է չինական տեխնիկայի հետ: Ինչպես հայտնի է, Հայաստանում կենցաղային տեխնիկայի խանութները ապրանք ներկրում են հիմնականում Չինաստանից: Արդյոք վարակը տեխնիկայի միջոցով Հայաստան չի՞ ներթափանցում:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վի Էլ Վի» խանութ, որի մարկետինգային բաժնի աշխատակից Մայիս Համբարձումյանը տեղեկացրեց. «Ընդհանրապես,վիրուսը հնարավոր է փոխանցվի միայն մթերքի միջոցով, իսկ մենք մթերք չենք ներկրում: Մթերքի վրա մնում է 24 ժամ, այսինքն՝ եթե 24 ժամ անձը, կոպիտ ասած,չիվերցնումվիրուսըիր վրա, այն ոչնչանում է: Տեխնիկայի եւ այլ իրերիմիջոցով անհնար է՝ փոխանցվի: Ինչպե՞ս կարող է այդ վիրուսը, օրինակ, սառնարանի միջոցով ներթափանցել Հայաստան: Չէ՞որ դա օդակաթիլային ճանապարհով է տարածվում»:

Բացի այս, նկատենք, որ այսօր հայաստանցիների գերակշիռ մասը ծանրոցներ ստանում է նաեւ Չինաստանից «Գլոբբինգ» փոխադրող ընկերության միջոցով: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին «Գլոբբինգ»-ից փոխանցեցին, որըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ մի շարք համաշխարհային առաջատար լրատվականների՝Կորոնավիրուսը կարող է տարածվել միայն կրողիմիջոցով.«Այս պահին ուսումնասիրվում են դեպքեր, երբ վիրուսը նկատվել է ծովամթերքում, իսկ ցանկացած տեսակի մթերքիներկրումը«Գլոբբինգի»միջոցով հիմա, ինչպես եւ միշտ, եղել է արգելված: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ դեպքում վիրուսը խիստ անկայուն է եւ առանց կրողի կարող է դիմակայել մինչեւ 24 ժամ»:

Թեեւ չինական տեխնիկա եւ չինական սնունդ վաճառողները վստահեցնում են, որ որեւէ վտանգ չկա, բայց, այնուամենայնիվ, անհանգստանալու խնդիր կա, քանի որ պարզվում է, որ Հայաստանում նոր Կորոնավիրուսի լաբորատոր թեստեր չկան: Այս մասին, ի դեպ, հայտարարել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների եւ համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Ըստ մասնագետի՝ մի շարք երկրների համար դեռեւս դրանք հասանելի չեն. «Մինչեւ 10 օրվա ընթացքում ԱՀԿ-ի հետսերտ համագործակցության արդյունքում հնարավորության իսկ առաջին դեպքում Հայաստանը կլինի առաջին երկրներից մեկ, որը կապահովի լաբորատոր հետազոտություն: Մեր տածաշրջանում այս պահի դրությամբ դեռեւս չկան լաբորատոր թեստեր: Կարճ ժամանակահատվածում Հայաստանը կապահովվի նոր Կորոնավիրուսի լաբորատոր թեստերով»:

Այսինքն՝ եթե անձը բարձր ջերմությամբ մոտենա հիվանդանոց, ապա բուժհաստատությունում չեն կարող աշխտորոշել՝ նա Կորոնավիրուսով վարակված է, թե ոչ,մինչդեռ այդ թեստերով հնարավոր կլինի «իրական ժամանակում ապահովել հետազոտություն, այսինքն՝ հասկանալ սա Կորոնավիրուս է, թե ոչ»: Բայց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի կարծիքով՝ այս պահին Հայաստանում դեռեւս թեստերի անհրաժեշտություն չի եղել, ու, ըստ էության, պարզ էլ չէ՝ երբ հնարավոր կլինի ունենալ այդ թեստերը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս