Զորականի միջնակարգ դպրոցում կոնֆլիկտային իրավիճակ է. ինչով են զբաղված ուսուցիչները երեխաներին կրթելու փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի միջնակարգ դպրոցում շարունակում է լարված վիճակը. մանկավարժները սերունդ կրթելու փոխարեն միմյանց հետ են կռվում:

Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Բաղիրյանը մասնակցել է դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներին մասնակցելու իրավունք տվող հավաստագիր ստանալու համար դասընթացին եւ քննություններին, ստացել հավաստագիր: 40 տարվա մանկավարժ, Զորականի դպրոցի 22 տարվա տնօրեն Սիլվա Խոջայանն այդ լուրն ուրախությամբ չի ընդունել:

Նշենք, որ Խոջայանը 62 տարեկանէ, վերջինիսխոսքերով՝ իր հավաստագրի ժամկետը լրանալուն դեռ երկու տարի կա: Տնօրենի նախընտրած թեկնածուն՝ Զորականի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Ռուզաննա Ազարյանը, հավաստագիր ստանալու համար քննությունից կտրվել է, փետրվարի 20-ին նորից է քննություն հանձնելու:

13 տարվա ուսուցիչ Արեւիկ Բաղիրյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ Զորականի դպրոցում իր աշխատանքի համար անտանելի իրավիճակ են ստեղծել: Նրա խոսքերով՝ հունվարի 29-ին 12-րդ դասարանում հայ գրականության դասաժամ ուներ, սակայն ժամը 9․30-իսահմաններումդասարանիդուռըդեռփակէր:

Արեւիկը հայտնեց, որ տնօրեն Սիլվա Խոջայանն իրեն ասում է, որ ինքը չի կազմակերպում Բաղիրյանիդեմաշակերտներիբողոքի գործողությունները, սակայն գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքային նորմալ պայմաններ: Արեւիկ Բաղիրյանը 9-րդ դասարանի դասղեկն էր: Տնօրեն Խոջայանը Արեւիկից վերցրել է այդ դասարանի դասղեկությունը, եւ հունվարի 8-ից ինքն է 9-րդ դասարանի դասղեկը: Հ

ունվարի 20-ին տնօրեն Խոջայանը Արեւիկ Բաղիրյանին ծանուցում է հանձնել, ուր նշված է. «Հարգելի՛ԱրեւիկԲաղիրյան,2019-2020 ուսումնական տարվա սկզբից ժամանակ առ ժամանակ ես՝ Սիլվա Խոջայանս, ուսուցիչներից, ծնողներից, աշակերտներից ստանում եմ դիմում-բողոքներ,որոնցումնշվումէ, որ դասարանում աշակերտների հետ չեք կարողանում ստեղծել ուսուցիչ-աշակերտ բավարար հարաբերություններ, որի արդյունքում երեխաներին վիրավորում եք, դասը թողնում եւհ եռանում: Բազմիցս ուսմասվարը՝ Սուսան Սարգսյանը, դիմել է Ձեզ, որ տաք գրավոր բացատրություն այդ ամենի շուրջ, սակայն Դուք անպատվել եք նրան եւ մերժել: Այս ամենի հիմքով ուսումասվարը ներկայացրել է զեկուցում՝

1․աշակետների հետ լարված իրավիճակ ստեղծելու,
2․դասերը թողնելու եւ հեռանալու,
3․ուսուցիչների հետ կոնֆլիկտ ստեղծելու,
4․ուսմասվարին բացատրություն չտալու մասին»:

Այդ ծանուցագրում տնօրենը հայտնել է նաեւ, որ խնդիրը շարունակվում է, Ա.Բաղիրյանը 2 գրավոր նկատողություն ունի, եւ վերջինի սառաջարկել է 3-օրյա ժամկետում բացատրություն տալ, թե ինչն է պատճառը, որն է նպատակը, եւ նա ինչ առաջարկություններ ունի խնդրի շուրջ: Արեւիկ Բաղիրյանը կարծում է, որ իր դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում, եւ բացատրություններ չի տվել տնօրենին:

Հունվարի 18-ին խնդրին ծանոթանալու համար Զորականի դպրոց է այցելել Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը: Արեւիկ Բաղիրյանը դպրոցում առկա կոնֆլիկտային իրավիճակի վերաբերյալ գրավոր դիմել է Տավուշի մարզպետարան:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս