Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ որոշել է մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը:
«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։
Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»,- գրել է քաղաքապետը: