ՎՏԲ – Հայաստան Բանկի ուսումնական կենտրոնն անընդհատ զարգացնում և բարելավում է ամբողջ թիմի աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատակիցների կորպորատիվ ուսուցումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է: Բանկը առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում կորպորատիվ ուսուցմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Բիզնես-դասընթացները, սեմինարները, մաստեր-կլասերը, կլոր սեղանները, քոուչինգ-սեսիաները և ֆունկցիոնալ դասընթացները նպաստում են Բանկի համընթաց շարժմանը ժամանակակից բարձր տեխնոլոգիաների աշխարհում:

2019 թվականի ընթացքում վաճառքի և սպասարկման ավելի քան 600 մասնագետների համար կազմակերպվել են պրոդուկտային դասընթացներ և կոուչինգներ վաճառքի հմտությունների զարգացման վերաբերյալ: Ինչպես նաև Ուսումնական կենտրոնը ներդրել է ղեկավարների դասընթացների մոդուլային համակարգ: Համաձայն նոր սխեմայի, դասընթացն անցել են ավելի քան 200 ղեկավար, որոնք յուրացրել են այնպիսի թեմաներ, ինչպիսին են՝ Agile, Leadership Embodiment, EQ, որոնք հանդիսանում են ղեկավարների զարգացման ծրագրի հիմնական մասը:

Աշխատակիցներն ունեն ազատ մուտք ժամանակակից բիզնես գրականությանը, որը ներկայացված է Բանկի գրադարանում:
Ուսումնական կենտրոնը ակտիվ համագործակցում է հայաստանյան ԲՈՒՀ-երի հետ՝ ներգրավելով երիտասարդ գիտակների: Մեկ տարվա ընթացքում ավելի քան 500 ուսանողներ անցկացրել են պրակտիկա Բանկի Ուսումնական կենտրոնում, որոնցից լավագույնները արդեն աշխատում են Բանկում:

Ներդրումը զարգացման մեջ յուրաքանչյուր բիզնեսի հաջողության բանալին է:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:




Լրահոս